ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մենակ մարդը պետք է միայն սերունդներին

Մենակ մարդը պետք է միայն սերունդներին
17.06.2024 | 16:08

Համայնքը զորավոր է:

Համայնքը բոզ է:

Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ամենամեծ մարդիկ՝ իրենց համայնքի կողմից մերժվածներն են, մենակներն են, քաղաքական, հոգևոր-քաղաքական իշխանություններին հակառակ գնացողներն են:

Իշխանությունների առաջ ընկրկելու, համայնքին մերվելու, թե իրենց ընթացքը պահելու ընտրութան առաջ կանգնելուց նույնիսկ մի վարկյան չեն մտածում, իսկ իրենց համոզողներին համոզում են, որ էլ չհամոզեն:

Այդպիսի բախտին արժանացավ Սոկրատը:

Հիսուսը բոոր դժվարությունները տարավ որպես մարդ, մենակ մարդ:

Ամենամեծ ճակատագրերը միայնակների ճակատագրերն են:

Տարածված կարծիքներ կան պալատական նկարիչների վերաբերյալ, հաճախ են բերում Վելասկեսի ու Ֆիլիպի, Տիցիանի ու Վան Էյկի ու Ռոլենի հարաբերությունները: Սակայն ճշմարտություն է նաև այն, որ արվեստի լավագույն գլուխգործոցները ստեղծվել են իզգոյների, կամ այն նկարիչների կողմից, որոնք տվյալ ժամանակահատվածում կորցրել էին իրենց դիրքն ու դարձել էին միայնակ.

Ռեմբրանդտը դարձավ Ռեմբրանդտ, երբ մնաց բացարձակ մենակ: Միքելանջելոն իր անկախությունն էր պահում Պապից՝ վտանգելով սեփական կյանքն ու ազատությունը:

Կոզիմո Տուրան մահացավ աղքատության մեջ ՝ կորցնելով ամեն ինչ:

Գոյայի ամենակարևոր գործը Խլերի Տան պատին արված ֆրեսկաներն են:

Հրեական համայնքը մենակության էր դատապարտել մեծագույն հրեաներից մեկին՝ Բենեդիկտ Սպինոզային:

Սպինոզայի մահից հետո ընկերները հրապարակեցին նրա մի քանի գրքեր, առանց հեղինակի անվան ու տպագրատան հիշատակման, բայց կառավարությունը դրանք արգելեց, մեղադրելով Սպինոզային սրբապղծության ու աղանդավորության մեջ:

Այս պատմությունները կարելի է երկար շարունակել.

Տարկովսկի, Ռուբցով, Վան Գոգ, Դանթե, Տոլստոյ, Սեզան, Դոմյե:

Երեխայիս ուսուցչուհին ՝ COVID-ի ժամանակ դաս պարապելիս դասարանին ասաց, որ մենակ մարդը ոչ մեկին պետք չի:

Ճիշտ ասաց, մենակ մարդը պետք է միայն սերունդներին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5147

Մեկնաբանություններ